«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻԻ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՎԵԼ Է 3 ԺԱՄԻՑ ԱՎԵԼԻ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Խորհրդարանում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և իշխանական պատգամավորների փակ հանդիպումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը 3 ժամից ավել է տևել:

Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը:

Ըստ էության, Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է, որ առանձնապես մեծ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, մյունխենյան հանդիպումն էլ հերթական հանդիպումն էր, ու կարևոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարցեր են ուղղել նրան»։

News.am