ԱԱԾ․ Տեղ համայնքի մոտ ադրբեջանցի զինծառայող է հատել շփման գիծը
Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայող է հատել հայ-ադրբեջանական շփման գիծը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում։
«Զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Նա վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:»,– նշում է ԱԱԾ–ն:
Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ–ն տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլուն, տեղաշարժվելով Լաչինի շրջանի դիրքերի միջև, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն ավելի վաղ հայտնել էր, որ Տեղ գյուղի մոտ ադրբեջանցի 2 զինվոր է հատել սահմանը, նրանցից մեկ բռնվել է, մյուսը` փախել։
Sputnik Արմենիա