2024-02-29 15:20
Լրատվական գործակալություններ
Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ օրը
Գերմանիայում շարունակվում են այաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ բանակցությունները։
«Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի, Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը»,- հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ»,- հավելել է նա:
Հիշեցենք՝ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
News.am