2024-03-01 11:50
Լրատվական գործակալություններ
Արձան դնելու համա՞ր էիր վարչապետ դառնում. Թովմասյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Նիկո՛լ Փաշինյան, դու իշխանության եկար մարտի 1-ը բացահայտելու խոստումով: 6 տարի է՝ ունես բացարձակ իշխանություն, բայց Երևանի կենտրոնում գրանցված 10 սպանություններից գոնե մեկը չի բացահայտվել մինչև հիմա: Գոնե մեկը:
Գնացիր, մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված արձան բացեցիր։ Արձան դնելու համա՞ր էիր վարչապետ դառնում:
Խաբեցի՛ր, խաբո՛ւմ ես ու դեռ կխաբե՛ս, քանի խելքի չենք եկել...»
Verelq.am