2024-03-01 12:44
Լրատվական գործակալություններ
Անթալիայում, որտեղ ընթանում է Դիվանագիտական ֆորումը, 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Անթալիա (Թուրքիա) հանգստավայրում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):
Ուրբաթ օրն Անթալիայում բացվել է Դիվանագիտական ֆորումը։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Գազիփաշայի շրջանում Երևանի ժամանակով 10:48-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 32,63 կմ խորության վրա։
Սպասվում է, որ ուրբաթ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին կմասնակցեն ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մոտ 90 նախարարներ, այդ թվում՝ ավելի քան 60 արտգործնախարարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչներ։
Նշենք, որ Դիվանագիտական համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
News.am