2024-03-02 15:27
Լրատվական գործակալություններ
ՌԴ դեսպանություն․ Բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ այսօր Հայաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին և վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։
Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Aysor.am