Ռուբինյան․ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների լիակատար վերականգնմանը, հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», - ասել է Ռուբինյանը CNN Türk–ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Երևանն այդ հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում։

Sputnik Արմենիա