Հունաստանի պաշտպանության նախարարն արդեն Հայաստանում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն արդեն Հայաստանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

 

Դենդիասը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։

Նրան դիմավորել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հիշեցնենք` Պապիկյանը 2023 թվականի դեկտեմբերին Հունաստանում հանդիպել էր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։

Sputnik Արմենիա