Պեսկով․ Պուտինի և Փաշինյանի շփումներ ներկա պահին ժամանակացույցում չկան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումները կարող են օպերատիվորեն կազմակերպվել անհրաժեշտության դեպքում։ Առայժմ ժամանակացույցում դրանք չկան, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ներկա պահին բարձր մակարդակով շփումներ ժամանակացույցում նախատեսված չեն։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, [նման շփումներ] կարող են հայտնվել, բավական արագ կարող են կազմակերպվել հեռախոսազրույցներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

News.am