Տիգրան Բալայան․ Ալիևի ռեժիմը քանդում է Արցախի ԱԺ շենքը

Բաքվի ռեժիմը Ստեփանակերտում քանդում է Արցախի ԱԺ շենքը, որի տեսանյութը տարածվում է համացանցում։ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Բաքվի հերթական հայատյաց գործողությանը։

«Մինչ միջազգային հանրությունը լուռ հետևում է էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների խաչերը վերացնելուն, գերեզմանների և հուշարձանների ոչնչացմանը, Ալիևի բռնակալ ռեժիմը քանդում է Արցախի Ազգային ժողովի շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը։ Մզկիթ կառուցելո՞ւ»,- գրել է դեսպան Բալայանը։

Factor.am