2024-03-05 12:00
Լրատվական գործակալություններ
ԳՇ պետ․ ՀՀ սահմաններին ներկա դրությամբ զորքերի կուտակումներ չկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի սահմաններին ներկա դրությամբ զորքերի կուտակումներ չկան, ՀՀ զինված ուժերը բոլոր միջոցներով ուշի-ուշով հետևում են հակառակորդի շարժերին: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
«Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն: Ինչ վերաբերում է նրան, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծն իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որը և հակառակորդի, և մեր կողմից դիրքեր են տեղադրված, և եթե հակառակորդ ունի 20 դիրք, ապա երևի այդքան էլ մեր կողմից կան, քանակը չբացազատեմ: ՀՀ զինված ուժերը զբաղեցրած բնագծում կտարում են իրենց առջև դրված խնդիրները»,-ասաց նա:
News.am