Ասրյան․ ՀԱՊԿ-ից դեռ դուրս չենք եկել, իսկ թե ինչ կլինի հետո, գաղտնիք է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին տեղեկությունը գաղտնի է: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Մենք ՀԱՊԿ–ից դեռևս դուրս չենք եկել, իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, այդ հարցը գաղտնիք է պարունակում»,– ասաց նա։

Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ շրջանակում համատեղ կառույցներ կան, Ասրյանը նշեց, որ այդ կառույցները գոյություն ունեն միայն թղթի վրա:

Sputnik Արմենիա