ԲՐԵԹ ՔԻՆԳԸ DOING DIGITAL ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՍՆԱԿՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական եվ բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է:
Doing Digital Forum-ն այս տարի կներկայանա նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։
Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։
Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: DDF24-ը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:
Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշում է. «Այս տարի Doing Digital Forum-ում առանձնացվելու են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն է միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն»։
Ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկը արդեն երկրորդ տարին Doing Digital Forum-ի կողքին է։
«Մեզ համար տնտեսության թվային փոխակերպումը կյանքի որակի բարելավման գործիք է, սոցիալական փոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ: Ոլորտի լավագույն մասնագետների հետ թվային փոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` մենք նպատակ ունենք միասին նախանշել ֆինթեքի ապագան մեր երկրում և կիսվել ոլորտի համակարգային զարգացմանն ուղղված մեր փորձով», - ասում է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով DDF24-ը կշոշափի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերներին դիմագրավելուն:
Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:
Երկրորդ տարին անընդմեջ միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը Apricot Capital-ն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը։ Ֆորումի գործընկերներն են Ucraft-ն ու Hoory-ն։
«Բացահայտելով թվային ապագան» խորագրով անդրանիկ Doing Digital Forum-ը գրանցեց աննախադեպ հաջողություն, որի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն էր: DDF23-ը հյուրընկալեց տեղական ու միջազգային ավելի քան 20 խոսնակի, այդ թվում՝ ՀՀ կառավարությունից ու Կենտրոնական բանկից և տասից ավելի երկրից, ավելի քան 1000 մասնակցի Հայաստանից և յոթից ավելի երկրից։
Մասնակցության, համագործակցության և այլ մանրամասների համար այցելեք՝ doingdigital.am։
SPRING PR
SPRING PR-ը մրցանակակիր ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, թվային հաղորդակցությունների, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում:
SPRING PR ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ: SPRING PR-ը համաշխարհային PR համայնքի մաս է և անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR), Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիան (WCFA):
Ընկերությունը տարիների ընթացքում բարձրագույն մրցանակների ու ճանաչման է արժանացել մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխություններում՝ այդ թվում՝ Eventiada IPRA Golden World Awards-ում, C4F Davos Awards-ում (Communication for Future Davos Awards), WCFA-ի Davos Digital PR Awards-ում (Best Digital PR Project), իսկ 2021 թվականին հաղթող է ճանաչվել IPRA Golden World Awards-ում, որը համարվում է ոլորտի Օսկարը։ SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքանյանն ու Տաթևիկ Սիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։
Ամերիաբանկ ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 09:39
Ещё в мае председатель Общественной организации ДИАЛОГ Юрий Навоян и заведующий кафедрой культурологии, руководитель независимой академической платформы Monument Watch профессор Гамлет Петросян подписали соглашение о сотрудничестве, объединив усилия для мониторинга и научного описания состояния культурного наследия Арцаха. Взаимодействие партнёров привело к другому тематическому сотрудничеству: подписанное между Юрием Навояном и Гамлетом Петросяном новое соглашение относится к изданию исследований материалов раскопок арцахского Тигранакерта на русском языке.
-
2025-07-01 09:14
Прослеживается чёткая стратегия – дестабилизировать Россию как регионального гаранта стабильности и расчистить путь для геополитических амбиций третьих сил, прежде всего Турции и Азербайджана, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян.
-
2025-06-30 10:11
Когда Франция поддерживает нападки на Армянскую Апостольскую Церковь и репрессии против священнослужителей, это уже не нейтралитет, а явное согласие с происходящим, написал на своей странице в Фейсбук бывший мэр Ванадзора Мамикон Асланян.
-
2025-06-30 10:08
Азербайджан стремительно движется к модели внешней политики, построенной на девальвации отношений с Москвой в пользу Анкары как ключевого партнера в сфере безопасности, экономики и региональной архитектуры, формулы евразийской интеграции Баку подменяет концепцией «тюркского единства», где видит себя неотъемлемой частью наднационального проекта и альтернативой российской политике, написал на своей станице в Фейсбук член Исполнительного органа РПА Артак Закарян. Он убежден, что без стратегического пересмотра своей внешней политики в Закавказье Россия рискует окончательно уступить регион Турции и другим внешним игрокам. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-06-14 08:17
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։