2024-03-06 18:18
Լրատվական գործակալություններ
Զախարովա․ Հայաստանն առայժմ չի պատասխանել միջգերատեսչական խորհրդակցությունների առաջարկին մասին
Հայաստանն առայժմ չի պատասխանել ՌԴ առաջարկին միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման մասին՝ Երևանի մտահոգությունները ցրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ավելի վաղ մենք առաջարկել էինք հայ դաշնակիցներին միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի առարկայորեն քննարկենք և փորձենք ցրել նրանց մտահոգությունները։ Պատասխան առայժմ չկա, գուցե հայտնվի, գուցե հայտնվի հենց հիմա, այս նախաձեռնությանը նրանք առայժմ չեն պատասխանել»,- ասել է նա։
News.am