Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Միմյանց ներկայացրել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները»,- գրել է Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում։

News.am