Նյու Յորքում կնշվի հայկական կինոյի տարեդարձը

Նյու Յորքի SR Socially Relevant Festival կինոփառատոնում կնշվի հայկական կինոյի տարեդարձը, հաղորդում է փառատոնի կայքը։

Փառատոնի շրջանակներում մարտի 17-ին կցուցադրվի Ֆրունզե Դովլաթյանի 1966 թվականի «Բարև, ես եմ» ֆիլմը, որը ռեստավրացիայից հետո 2023 թվականին ներկայացվել էր Կաննի կինոփառատոնին՝ «Կաննի դասականներ» բաժնում։

«Հայկական կինոյի պատմական հանգրվաններից մեկը՝ ոգեշնչված երկու ֆիզիկոսների կյանքով և Խորհրդային կինոյի Փառքի սրահի երեք դերասանների՝ Ռոլան Բիկովի, Արմեն Ջիգարխանյանի և Մարգարիտա Տերեխովայի մասնակցությամբ»,- ֆիլմի մասին գրել են կազմակերպիչները։

Փառատոնը տեղի կունենա մարտի 13-18-ը՝ Նյու Յորքի Ազգային արվեստի ակումբում։ Այն կներառի 53 ֆիլմից բաղկացած սոցիալական հարցերի լայն շրջանակ:

Հայկական կինոյի հիմնադրման տարեթիվ է համարվում 1923 թվականը, երբ Խորհրդային Հայաստանում կառուցվել էր «Արմենֆիլմ» առաջին ազգային կինոստուդիան։ Հայկական կինոյի հարյուրամյակը 2022 թվականին ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի օրացույցում։

Armenia Today