Օկուպացրած Ղարաբաղում ադրբեջանցի ոստիկանը գնդակահարել է ծառայակիցներին

Ադրբեջանի օկուպացրած Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի ոստիկանը գնդակահարել է ծառայակիցներին։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, պաշտոնական վարկածով պատճառը եղել է «հաստիքային զենքի անզգույշ օգտագործումը»։

Մեկ կրակոցով վիրավորվել են ոստիկանության սպա Ռամիզ Իսմայիլովը (1982թ. ծնվ.), ոստիկան Աբիդ Մուսթաֆազադեն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին։

News.am