2024-03-13 16:07
Լրատվական գործակալություններ
«Մեզ շփումներ են պետք». Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Մոսկվան լսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին, շփումներ են պետք իրավիճակը պարզելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները։ Ակնհայտ է, որ հիմա, անկասկած, մեծ աշխատանք կա անելու։ Մեզ շփումներ են անհրաժեշտ և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ երկկողմ մակարդակով՝ մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք այն հայտարարությունների հունով, որոնք արել է պարոն վարչապետը»,-ասել է Պեսկովը։
Sputnik Արմենիա