Առուշ Առուշանյանը «գոլդ» համարանիշով մեքենան խմած է վարել և զրկվել վարորդական իրավունքից

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» պետհամարանիշներով ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «000 OO 00» համարանիշներով մեքենայի վարորդը ոչ սթափ վիճակում է, և իրավապահները ժամը 00։45-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևանի Թևոսյան փողոցում։

«Պարեկները կագնեցրել են մեքենան, վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել ու պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վերջինս 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից»,– գրում է կայքը:

Նշենք, որ մարտի 12-ին Առուշ Առուշանյանի ծննդյան օրն է, նա դարձավ 33 տարեկան։

Հիշեցնենք, որ «000 OO 00» համարանիշը ձեռք է բերել «Առանցք» ՍՊԸ–ն, որը պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին։

Կայքի տեղեկություններով` Գագիկ Առուշանյանը նույնպես զրկված է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Sputnik Արմենիա