Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, այս գործով ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։

Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի Ալեքսանյանը, ինչպիսին է դրանց բնույթը, և արդյոք դրանք համապատասխանում են ՀՀ կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։

News.am