Փաստաբան․ Ձերբակալված ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն կներկայացնի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել դեպքի վերաբերյալ, որն առնչվում էր ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի և Գուրգեն Մելքոնյանի տների, ինչպես նաևի ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ սարքեր տեղադրելու գործին:

Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ: