ԱՄՆ-ն միջուկային փորձարկումների վերսկսման անհրաժեշտություն չի տեսնում

ԱՄՆ-ն միջուկային փորձարկումների վերսկսման անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել է երկրի միջուկային անվտանգության ազգային վարչության ղեկավարի առաջին տեղակալ Ֆրենկ Ռոուզը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Հաշվի առնելով միջուկային զինանոցի կառավարման ոլորտում ներդրումները` մենք չպետք է վերադառնանք (միջուկային) փորձարկումներին», - ասել է Ռոուզը՝ ելույթ ունենալով Brookings վերլուծական կենտրոնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ անցկացնի, ապա ՌԴ-ն կարող է նույնը անել:

Sputnik Արմենիա