2023 թվականին Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է գրեթե 20%-ով

2023 թվականին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության ծախսերը ավելացրել է 19,6%-ով, այսօր ասել է վարչապետ Ալի Ասադովը։

2023 թվականին այդ նպատակների համար հատկացվել է մոտ 5,9 մլրդ մանաթ (մոտ 3,5 մլրդ դոլար)։

Խորհրդարանում ներկայացնելով 2023 թվականին կառավարության գործունեության հաշվետվությունը՝ Ալի Ասադովն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը և կշարունակեն «զգալի միջոցներ» հատկացնել այդ նպատակների համար։

Մեդիամաքս