2024-03-16 14:07
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմի հարցով հերթական հակառուսական հայտարարությունն է արել
Թուրքիայի ԱԳՆ–ը Ղրիմը Ռուսաստանի կազմ ներառելու 10–րդ տարվա կապակցության հայտարարությամբ է հանդես եկել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։
Հայտարարության մեջ նշվել է, թե Ռուսաստանի քայլերը միջազգային իրավունքի խախտում են, և 10 տարի առաջ մարտի 16-ին տեղի է ունեցել Ղրիմի միացման հարցով հանրաքվեն անօրինական է։
News.am