Ալիևը հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման «լավ շանսերի» մասին

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջերս տեղի ունեցած հանդիպումը, ինչպես նաև փոխվարչապետերի հանդիպումը սահմանազատման հարցով, ցույց են տալիս, որ կան կարգավորման լավ շանսեր, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ հանդիպումից հետո, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ինչպես արդեն ասել եմ համեմատաբար վերջերս, այժմ մենք խաղաղությանն ավելի մոտ ենք, քան նախկինում երբևէ... Այժմ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, ես կարծում եմ և հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկման։ Դա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Դա կնշանակի, որ Կովկասում խաղաղություն կտիրի, երկար սպասված խաղաղությունը»,- հայտնել է Ալիևը։

News.am