ԱՄՆ-ը տարհանում է իր քաղաքացիներին Հայիթիից

ԱՄՆ-ն սկսում է Ամերիկայի քաղաքացիների տարհանումը Հաիթիից։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մարտի 20-ի դրությամբ ԱՄՆ կառավարությունը կաջակցի Ամերիկայի քաղաքացիների անվտանգ ելքին Հաիթի նահանգի Պորտ-օ-Պրենս քաղաքից։ Մենք ուղղաթիռներով չարտերային թռիչքներ ենք կազմակերպում Պորտ-օ-Պրենսից դեպի Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ ներկայություն ունի ԱՄՆ կառավարության անձնակազմը՝ հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար: Սանտո Դոմինգոյից ԱՄՆ հասնելու պատասխանատվությունը կրելու են հենց իրենք՝ ամերիկացի քաղաքացիները»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս մոտ 1,6 հազար ամերիկացիներ կապվել են ԱՄՆ իշխանությունների հետ՝ ազդարարելով Հայիթիից տարհանվելու այս հնարավորությունից օգտվելու նրանց ցանկության մասին։

News.am