2024-03-21 13:29
Լրատվական գործակալություններ
Հռոմի պապը քննադատությունից հետո նորից խաղաղ բանակցությունների կոչ է արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նորից մարտական գործողություններն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում դադարեցնելու կոչ է արել, գրել է Vatican News-ը։
«Մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը բանակցությունների համար»,- ասել է նա։
«Վատիկանում իր ամենշաբաթյա ընդունելության ժամանակ հովվապետը հիշել է «նահատակ Ուկրաինայի և Սուրբ Հողի, Պաղեստինի, Իսրայելի բնակիչներին, որոնք այդքան տառապում են պատերազմի սարսափներից»։
«Երբեք չմոռանաք, որ պատերազմը միշտ պարտություն է նշանակում։ Մենք չենք կարող առաջ շարժվել պատերազմի ժամանակ։ Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի խոսենք և բանակցություններ վարենք»,- ասել է պապը։
News.am