Կարասին․ Ռուսաստանից ավելի հայամետ երկիր Հայաստան չի գտնի

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է , որ Ռուսաստանն ամենահայամետ երկիրն է։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:

«Հաշվի առնելով Հայաստանը Մոսկվայից հնարավորինս հեռացնելու Արևմուտքի ակնհայտ և համառ ջանքերը, ստիպված եմ էմոցիոնալ կերպով նկատել, որ Երևանը ոչ մեկի, լայն իմաստով ավելի հայամետ, քան Ռուսաստանը, չի գտնի»,- գրել է նա։

Նրա խոսքով ՝ դրա պատճառները բազմաթիվ են՝ պատմությունից և արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ։ Նա նշել է, որ եկել է լուրջ մտածելու ժամանակը։

Sputnik Արմենիա