2024-03-22 09:30
Լրատվական գործակալություններ
0
Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ պետ․ Ուկրաինային օգնությունը կարող է չսահմանափակվել զենքի մատակարարումներով
Ուկրաինային արևմտյան երկրների օգնությունը կարող է չսահմանափակվել միայն զենքի մատակարարումներով, AFP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Թիերի Բյուրկարը։
Գեներալը շեշտել է, որ եվրոպացիները պետք է կարողանան ռիսկի դիմել հաջորդ տասնամյակում Եվրոպայում անվտանգությունը երաշխավորելու համար։
Բյուրկարն ընդգծել է, որ թեև Կիևը չի խնդրել զորքեր ուղարկել, այդուհանդերձ, ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի իրադարձությունների ցանկացած զարգացման։
News.am