Նոր ցիկլոն է ներթափանցել Հայաստան. որոշ հատվածներում բուք է սպասվում

Միջերկրական ծովից նոր ցիկլոն է ներթափանցել Հայաստան, այսօր և վաղը կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,–հայտնում է կենտրոնը։

Ձյան տեսքով տեղումները կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Sputnik Արմենիա