Իրավապահները ձերբակալել են նաև Վազգեն Սաղաթելյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրավապահները ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբորը` Վազգեն Սաղաթելյանին։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

 

Նշենք, որ Վազգեն Սաղաթելյանը Նարեկ Սամսոնյանի հետ «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակն ու վարողն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սամսոնյանը ձերբակալվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Sputnik Արմենիա