Նավալնիի մահվան պատճառով ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և երկու բանտի նկատմամբ

Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել երկու կազմակերպությունների և 33 ռուսաստանցիների նկատմամբ։

Ցուցակը հրապարակված է ԵՄ պաշտոնական կայքում։ Պատժամիջոցների ցուցակում, մասնավորապես, ներառվել է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի նահանգապետ Դմիտրի Արտյուխովը, որտեղ Նավալնին մահացել է «Բևեռային գայլերի» գաղութում, Արդարադատության նախարարության քրեական պատիժների կատարման ոլորտում պետական քաղաքականության վարչության պետ Վլադիմիր Շվեդովը, յոթ դատավոր, ինչպես նաև երկու ուղղիչ գաղութ՝ ИК № 3 և ИК № 6, որտեղ տարբեր ժամանակներում պահվել է Նավալնին։

Յամալի ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության վարչությունը հայտնել է Նավալնիի մահվան մասին «Բևեռային գայլերի» գաղութում փետրվարի 16-ի կեսօրին։ Գերատեսչությունից հայտնել են, որ նա վատ է զգացել քայլելիս և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։

Ընդդիմադիրին հուղարկավորել են մարտի 1-ին Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը։

News.am