2024-03-22 19:58
Լրատվական գործակալություններ
Իրանի դեսպան․ Հայաստանի և Ադրբեջանի ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։
Այս մասին Sputnik Արմենիայի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Տավուշում հնարավոր սահմանազատմանը։
«Մենք հույս ունենք, որ այն խնդիրները որ առաջացել են, երկխոսության և փոխադարձ ըմբռնման հիման վրա կլուծվեն։ Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել»,–ասել է դեսպանը։
Նրա խոսքով, պատերազմի հետևանքը լինում է անվտանգության խաթարումն ու ամեն ինչի փլուզումը:
Verelq.am