Բիշքեկում ձերբակալել են 5 ադրբեջանցու, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Բիշքեկում ձերբակալել են անդրազգային հանցավոր խմբավորման հինգ անդամի, որոնք մահափորձ էին ծրագրել Ղրղզստանի ղեկավարության դեմ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպված հանցավոր խմբավորումների հակաիրավական գործունեության բացահայտմանն ու կանխմանն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպման ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից և, հնարավոր է, միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանցից Ղրղզստանի ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում են հայտնվել անդրազգային հանցավոր խմբավորման անդամ հանդիսացող Ադրբեջանի հինգ քաղաքացի՝ Ալիև Վ. Մ.-ն, Բաղխիրով Ս. Ա.-ն, Ասգարով Մ. Օ.-ն, Բեհբուդով Մ. Ս.-ն և Մամադով Զ. Ի.-ն։

Ձերբակալվածները կասկածվում են «հանցավոր միջավայրն ամրապնդելու և գողական գաղափարախոսությունը տարածելու, ինչպես նաև նրանց կարգավիճակը բարձրացնելու նպատակով» երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու նպատակով Ղրղզստան ժամանելու մեջ։

«Նրանց հանցավոր ծրագրերը ծագել են կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պետության ակտիվ պայքարի քաղաքականության հետ կապված, որն ազդել է ողջ հետխորհրդային տարածքի վրա...և դժգոհություն առաջացրեց օտարերկրյա քրեական առաջնորդների շրջանում»,- հայտնել են կոմիտեից։

Panorama.am