Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու առնչությամբ նշանակվել է ուսումնասիրություն

ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու առնչությամբ նշանակվել է ուսումնասիրություն։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Եթե նշանակված է ուսումնասիրություն, ուրեմն ինչ-որ խնդրահարույց բան կա»,- նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ օգուտ ունեն նշանակված ուսումնասիրությունները, Սարգսյանն ասաց «Ամեն տարվա վերջին կամ սկզբին մենք հրապարակում ենք ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատանքը, թե քանի ծառայողական քննություն է եղել, քանի ուսումնասիրություն է եղել, քանի ծառայողի նկատմամբ է տույժ նշանակվել։

Դրանց մեջ կան բազմաթիվ ծառայողական քննություններ, երբ կասեցվել է ծառայողական քննությունը, ուղարկվել է նախաքննական մարմին և նախաձեռնվել է քրեական վարույթ»։

News.am