2024-03-25 20:05
Լրատվական գործակալություններ
ՊՆ՝ սահամանային կուտակումների մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվականից։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել: