2024-03-26 15:56
Լրատվական գործակալություններ
0
Պատրուշև․ «Կրոկուսի» ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Ուկրաինան է կանգնած «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության հետևում։
«Իհարկե՝ Ուկրաինան»,- պատասխանել է Պատրուշևը լրագրողների այն հարցին, թե արդյոք Ուկրաինան է կանգնած ահաբեկչության հետևում, թե ՌԴ-ում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին, զոհերի թիվը հասել է 139-ի, նույնականացվել է 95-ը։
News.am