«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Մարությանի թիմից։

Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։

Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը Երևանի ավագանիում երկրորդ ուժն է։ Նա ավելի վաղ հայտարարել էր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

News.am