2024-04-01 12:14
Լրատվական գործակալություններ
Մարդաշատ լինելու պատճառով՝ Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում
Քրիստոսի Հարության ավետիսը հնչել է Ոսկեպարի 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Հայաստանի տարբեր շրջաններից ու աշխարհի տարբեր կետերից մի խումբ ուխտավորներ Ոսկեպարում աղոթք են արել՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ:
Տավուշ ՀԸ-ի հաղորդմամբ, բազմամարդության պատճառով Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Aysor.am