2024-04-02 09:37
Լրատվական գործակալություններ
Իրանը Իսրայելին կոշտ պատասխան կտա Սիրիայի հյուպատոսարանի գնդակոծության համար
Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը հարձակվել է Իրանի հյուպատոսության շենքի վրա: Դրա մասին հայտնել է Mehr գործակալությունը։
«Իսրայելական F35 կործանիչները հյուպատոսարանի ուղղությամբ 6 հրթիռ են արձակել բռնազավթված Գոլանից։
Ես դեսպանատան աշխատավայրում էի և իմ աշատասենյակից աչքովս տեսա՝ ինչպես այդ շենքը վնասվեց։
Սիոնիստական ռեժիմը գործել է ընդդեմ միջազգային օրենքների, ինչին հետևելու է մեր կոշտ պատասխանը»,- ընդգծել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։
News.am