2024-04-02 09:46
Լրատվական գործակալություններ
Վաշինգտոն․ Խաղաղ գործընթացը չի լինելու Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հանդիպման առանցքը
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման առանցքը խաղաղության գործընթացը չի լինի: Դրա մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մեր հանդիպման ընթացքում կքննարկվի Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, փախստականներին և Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցելը»,- նշել է Միլլերը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպում։
News.am