2024-04-02 19:36
Լրատվական գործակալություններ
ՌԴ մուտք գործող օտարերկրացիներին կպահանջեն օրինապահության պայմանագիր ստորագրել
ՌԴ ներքին գործերի նախարարության մշակած միգրացիան կարգավորող օրինագծով նախատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիները օրինապահության պայմանագիր կստորագրեն: Ըստ Interfax-ի՝ դրա մասին լրագրողներին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Ներքին գործերի նախարարության մշակած օրինագծում նշված է, թե ստորագրելով օրինապահության պայմանագիրը՝ օտարերկրյա քաղաքացին համաձայնում է, որ ՌԴ-ում ինչ-որ օրինախախտում անելու դեպքում իրեն կարող են վտարել երկրից և հետագայում սահմանափակել իր մուտքը Ռուսաստան»,- պարզաբանել է ռուսաստանցի պաշտոնյան։
Կալաշնիկովը շեշտել է, որ օրինագիծը կառավարության քննարկման փուլում է։
News.am