2024-04-03 08:53
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը հայտարարել են Գազայում սովի սպառնալիքի մասին
Գազայի հատվածի բնակիչների կեսից ավելին սովի եզրին է, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է դարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով: Նշված է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։
«Գազայի հատվածի բնակչության կեսից ավելին սովի եզրին է, և ամբողջ բնակչությունը սննդի սուր պակաս է զգում և թերսնուցված է: Ավելի քան մեկ միլիոն մարդ անօթևան է դարձել, իսկ բնակչության 75 տոկոսը՝ բռնի տեղահանված»,- ասված է միջազգային կազմակերպությունների պատրաստած զեկույցում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ռազմական գործողությունների աղետալի հետևանքներն առավել ծանր են ազդել կանանց, ծերերի և երեխաների վրա:
Sputnik Արմենիա