2024-04-03 12:03
Լրատվական գործակալություններ
0
Ավելի քան 700 մարդ վիրավորվել է Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Թայվանի ավելի քան 700 բնակիչներ վիրավորվել են Հուալյան գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, հղում կատարելով տեղի իշխանություններին, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ևս 77 մարդ փակված է մնացել վնասված շենքերում։
Ավելի վաղ տեղեկացվել էր 4 զոհի և 97 վիրավորի մասին։
Ստորգետնյա ցնցումները եղել են 7,2 մագնիտուդի և գրանցվել են 07.58-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 02.58), դրանք զգացվել են Թայվանի ողջ տարածքում։
News.am