Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ալիևին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև տեղի ունենալիք եռակողմ հանդիպման հարցը:

Իլհամ Ալիևը, ինչպես և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ զրույցում, արտահայտել է հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումը և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

News.am