Ռումինիայում 12 երկրի մասնակցությամբ կանցկացվեն ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ

Ռումինիայի ռազմածովային ուժերը ապրիլի 8-ից 21-ը կանցկացնեն «Ծովային վահան 24» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն 12 դաշնակից և գործընկեր երկրներ, հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։

Մասնավորապես, զորավարժություններին կմասնակցեն Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Մոլդովան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Թուրքիան և ԱՄՆ-ը։

Ավելի քան 2200 զինվորական և 135 տեխնիկական սարքավորումներ (27 ծովային և գետային նավ, 17 ինքնաթիռ և 91 մեքենա և մոտորանավ) վերապատրաստում կանցնեն Սև ծովում, ափամերձ գոտում, գետում և Դանուբի դելտայում:

Զորավարժությունների ընթացքում առաջադրանքներ կկատարվեն ապօրինի գործողությունների դեմ, աղետի մեջ հայտնված նավին ծովում փրկության հասնելու, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքների անվտանգության ապահովման ուղղությամբ։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ «Ծովային վահան» առաջին բազմազգ զորավարժությունները տեղի են ունեցել 2015 թվականին: Դրանց սցենարները մշտապես հարմարեցվում են՝ արագ և արդյունավետ կերպով արձագանքելու համար տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների ամբողջ շրջանակին։

Զորավարժությունների բացման արարողությունը տեղի կունենա երկուաբթի՝ ապրիլի 8-ին, Կոնստանցա նավահանգստում։

News.am