2024-04-09 10:02
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները կեղծ տեղեկություն են տարածում Հայաստանի հետ սահմանին լարվածության մասին
Ադրբեջանում անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին կեղծ լուրերի հեղինակներն Ադրբեջանի քաղաքացիներ են։
Մասնավորապես, 1977 թվականին ծնված Ալիև Ռաշադ Բալագա օղլուն և 1973 թվականին ծնված Մելիքով Փարվիզ Ռամիզ օղլուն տեղեկություն են տարածել ադրբեջանա-հայկական սահմանին աճող լարվածության, ադրբեջանական բանակում նահատակների և վիրավորների, զորամասերը և ծանր հրետանային զինատեսակները մարտական պատրաստության վիճակի բերելու, Լաչինի շրջանի տարածքում պարետային ժամի ներդրման մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նման կարգի տեղեկության տարածումը կանխելու համար ձեռնարկվել են անհրաժեշտ իրավական ընթացակարգային միջոցառումներ:
News.am