2024-04-10 09:35
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ն ԱՊՀ արտգործնախարարների նիստում ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանը ներկայացված կլինի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալի մակարդակով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։
«Մենք ակնկալում ենք արտաքին քաղաքական գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցություն՝ չհաշված Բելառուսը։ Դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, սակայն կլինեն նաև պատվիրակություններ լիազորված փոխնախարարների մակարդակով, այդ թվում՝ Հայաստանի ԱԳՆ-ն»,-տեղեկացրել են Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունից։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կայանալու է ապրիլի 12-ին Մինսկում։
Sputnik Արմենիա