Հայաստանի ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ԱԺ-ն, այսօր՝ ապրիլի 10-ին, շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում ընդգրկված է 25 հարց, այդ թվում ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որը կքննարկվի ապրիլի 10-ին օրվա առաջին հիմնական նիստում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ն փակ ռեժիմով քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, որի նախաձեռնողը ընդդիմադիր խմբակցություններն էին:
Օրակարգում են նաև հետևյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին,
- «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
News.am