Զախարովա. Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու մեխանիզմներ կան
Բոլոր տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները Բաքվի և Երևանի միջև պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 10-ի ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի գնդակոծման մասին հարցին։
«Մենք կոչ ենք անում կողմերին առավելագույն զսպություն ցուցաբերել և նվազեցնել ռազմաշունչ հռետորաբանությունը։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմները կան։ Խոսքն առաջին հերթին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի մասին է, որոնք ձեռք են բերվել 2020-22թթ.։
Հորդորում ենք գործընկերներին վերականգնել հաստատված փոխգործակցությունը իրենց արդյունավետությունն ապացուցած ձևաչափերով։ Մեր կողմից միշտ պատրաստ ենք անհրաժեշտ գործնական աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնման, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։ Մենք նախազգուշացնում ենք Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որն այժմ սկսում է ամենակեղտոտ խաղ տարածաշրջանում՝ այնտեղ իրավիճակն ապակայունացնելու համար»,- նշել է Զախարովան։
News.am